(no subject)
- Քանի՞ անգամ եմ ասել՝ մի խանգարիր ինձ, երբ նվագում եմ: Կինն ապշած նայեց սիրելիին ու չէր կարողանում ոչինչ ասել: Կինը փարվեց երիտասարդի կրծքավանդակին, փակեց աչքերն ու ուզում էր լսել նրա սրտի հանգիստ բաբախյունն անվերջ: Հետո վեր հավաքեց սև, փարթամ մազերը, արագ վերցրեց զամբյուղն ու մեղմ համբուրելով սիրելիին՝ հեռացավ: Արագ քայլում էր փողոցով ու մտածում՝ « Ինչքա՞ն թաքցնեմ, դեպի ո՞ւր գնամ... եթե միայն ամուսինս իմանար իր կնոջ մի երիտասարդի հետ դավաճանության մասին... ի՜նչ ամոթ, խայտառակությո՝ւն... ա՜խ, ինչո՞ւ եմ սիրում այդ տարօրինակ երաժշտին...»: Հետո խղճահար նայեց ամուսնական մատանուն: Անհայտացել էր ամուսնական մատանու հսկայական, ադամանդե քարը: Շտապ ետ պտտվեց ու բախվեց մի տղամարդու: Ցնցվեց: Նկատեց, որ արդեն իրենց թաղամասում էին: Վերջապես մոտեցան իրենց հսկայական երկհարկանի տանը, որը շրջապատված էր խնամված, բազմագույն ծաղիկներով ու կանաչ ծառերով: Ամուսինը թակեց դուռը: Ճերմակ հագուստով մի կին բացեց դուռը ու գլուխը փոքրինջ խոնարհելով, ժպտերես դիմավորեց նրանց ու փակեց դուռը: Օգնեց տան տիրոջը հանել գլխարկն ու կոստյումը: Կախեց այն պահարանում ու օգնեց տան տիրուհուն, որը սպասուհուն աչքերի ճարպկությամբ հասկացրեց, որ հետևի իրեն ու շտապեց բարձրացավ երեխաների սենյակ: Մտավ նրանց սենյակ: Հանդարտ խաղ էին անում: Համբուրեց նրանց ու սենյակից դուրս եկավ: Սպսուհին հայտնվեց իր առաջ: Հանեց մատանին մատից ու մեկնելով այն սպասուհուն՝ ասաց - Տար այս մատանին այն ոսկերչի մոտ՝ ումից ես միշտ գնումներ եմ անում. ասա, որ նոր ադամանդե քար տեղադրի մատանուս վրա հենց նույն կտրվածքով որ տեղադրել էր առաջ: Ասա, որ այն ինձ պետք է վաղ առավոտյան ու ասա, որ կվճարեմ ինչքան էլ՝ պահանջվի: Եթե ամուսինս հարցնի, թե ո՞ւր ես գնում՝ ասա, թե գնում ես խանութ՝ նախընտրածս կտորի պատվերի ընթացքը ստուգելու: - Լավ տիկին, հիմա կգնամ – ասաց սպասուհին վերցնելով մատանին ու շուտ հեռացավ: Դանդաղ քայլերն ուղղեց ննջասենյակ: Կանգնեց մեծ հայելու առաջ ու ուշադիր զննելով ինքն իրեն մի քանի րոպե՝ սլացավ դեպի հյուրասենյակ, որտեղ ամուսինն էր: - Չե՞ս ճաշելու, սիրելիս - հարցրեց ամուսինը, որը դեռ սպասում էր տիկնոջը: - Ես դեռ քաղցած չեմ – կմկմաց կինն ու նստեց սեղանի առաջ՝ ամուսնու դիմաց, որը լուռ սկսեց ճաշել: Ինչ որ տարօրինակություն էր զգում ամուսնու պահվածքում, բայց դրան մեծ նշանակություն չէր տալիս, քանի ավելի կարևոր ընտանեկան խնդիր ուներ լուծելու: Փորձում էր ձեռքերը ցած պահել, որ ամուսինը չնկատի մատանու բացակայությունը: Նայում էր ամուսնուն ու մտածում՝ « Ի՞նչ կանես եթե լսես դավաճան կնոջդ խոստովանությունը: Կատե՞ս ինձ հավերժ, կմեղադրե՞ս, կհասկանա՞ս, կհիասթափվես... ժամանակն է պատմել քեզ ամեն ինչ ու ազատվել վախի կապանքներից... չեմ կարող ստել այլևս...»: Ամուսինը հանկարծակիի եկավ: Մի պահ սառեց: Դադարեց ուտելը: Սպիտակ, նուրբ անձեռոցիկով մաքրեց շուրթերն ու զարմացած նայեց կնոջը: Կինը թաքցնում էր հայացքը ու չափազանց հուզմունքից՝ գունատվել էր: Դուռը բացվեց: Սպասուհին էր: « Ախ, իմ սիրելի սպասուհի, ինչպես միշտ՝ ժամանակին հայտնվեցիր, խեղդվում էի արդեն...»: - Տիրուհի՛, խանութն արդեն փակվել էր՝ չհասցրեցի, ներեք ինձ: - Լավ, ես ինքս վաղը առավոտյան կգնամ, շնորհակալ եմ – ասաց նա, վեր կեցավ ու ուզում էր հեռանալ, երբ ամուսինն ասաց - Ի՞նչ է պատահել, ի՞նչ զրույցի մասին էր խոսքը ու ինչո՞ւ ես հեռանում հիմա... - Ա՜հ, զրույցը ... կարևոր բան չէ ... քիչ հոգնած եմ ու հանգստանալ եմ ուզում... հետո... դու էլ ես հոգնած ... հանգստացիր ու երեկոյան կզրուցենք սիրելիս ... - շփոթված ասաց նա ու հեռացավ: Ամուսնու կասկածալի հայացքը հետևեց կնոջը՝ մինջև նա անհայտացավ վերնահարկում: Շարունակեց ճաշելը: Բարձրացավ կրկին երեխաների խաղասենյակ: Անհանգիստ քայլեր էր անում սենյակում: Շուտով սպասուհին եկավ սենյակ նույնպես: Տան տիրուհին քարացած նայեց սպասուհուն, որը փորձում էր ամեն կերպ խուսափել տիրուհու աչքերին նայելուց: « Ես պետք է ետ վերադառնամ ու գտնեմ ադամանդը: Մի գուցե անկողնու մեջ է... ինչպե՞ս, ի՞նչ պատճառ գտնեմ դրա համար... » - մտածում էր նա: Նկատեց երեխաների տարօրինակ հայացքն իրեն ուղղված: Մեղմ ժպտալով մոտեցավ նրանց, նստեց հատակին՝ իրենց կողքը ու սկսեց խաղ անել իրենց հետ ու անվերջ անարժան անվանելով ինքն իրեն՝ անմեղ երեխաներին նայելով: Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ ամուսինը: Ձեռքերը թաքցրեց, որ չնկատվի ձեռքի մատանու բացակայությունը ու սիրտն ուժգնորեն սկսեց բաբախել: Ամուսինը մոտեցավ երեխաներին, համբուրեց նրանց, հետո կնոջը ու հայտարարեց, որ գնում է հանգստանալու: Սիրտը թրթռաց: «Ահա՛, կգնամ ու շուտ կվերադառնամ՝ մինչև ամուսնուս գլխի ընկնելը...»: Շտապ հեռացավ երեխաների խաղասենյակից ու վազեց դեպի խոհանոց, որտեղ սպասուհին լվանում էր պնակները: Արագ քայլերով առաջանում էր նույն մարդաշատ ու աղմկոտ, նեղ փողոցով: Կրկին թվում էր, թե մեկն իրեն միշտ հետապնդում է: Շուրջն էր նայում անհանգիստ ու արագացնում քայլերը: Ոտքերը ցավում էին, բայց չէր դադարում կիսացազք, անհանգիստ քայլերը: Ծանոթ օծանելիքի հոտ զգաց: Սարսափահար պտտվեց ու շուրջը նայեց ուշադիր: Ոչ մի ծանոթ դեմք: Շարունակեց արագ քայլերը, սիրտը դուրս էր պրծնում կրծքավանդակից, շունչը չէր բավարարում... Ահա՛, վերջապես հասավ հինավուրց շենքի դռներին: Շտապ բացեց դուռն ու արագ բարձրացավ աստիճաններով՝ առանց պտտվելու պահակի կողմը, որը շշմած նայում էր անհանգիստ կնոջը: Վերջապես մոտեցավ 41 համարի դռանն ու մի խոր շունչ քաշեց: Ջութակը չէր երգում: Թակեց դուռը: Քիչ ուշացումով՝ դուրը ճռռալով կիսաբաց եղավ ու հայտնվեց սիրելիի դեմքը, որը տեսնելով ժպտացող կնոջը՝ անհանգիստ հայացք նետեց ու հարցրեց՝ Կնոջ ժպիտն արագ չորացավ դեմքին ու կմկմաց. Չէ՛, մարդ չկա, բայց զբաղված եմ, պարապում եմ, ի՞նչ է պատահել – դռան առաջ էր մեխվել երիտասարդը ու խիստ հայացքով նայում էր կնոջը: Մի կիսամերկ աղջնակ էր պառկած անկողնում, որը շփոթված փորձում էր ծածկել մերկությունը: Սառեց: Ապշած նայում էր երաժշտին, որը անտարբեր հայացքով նայում էր կնոջը: Կինը խելագարի պես հարձակվեց երիտասարդի վրա Կինը սառած նայեց սիրելիին, որն իր աչքերում վայրկյանապես վերածվեց մի ատելի առարկայի... Երաժիշտը սեղանի վրայից վերցրեց թեյի գավաթն ու ըմպելով թեյը՝ հանգիստ շարունակեց Քարացել էր նա: Սարսափելի նվաստագված ու վիրավորված էր զգում: Վոտնահարված ու թալանված էր իր ամբողջ ներաշխարհը: Ստորացված էր տեսնում իրեն՝ իր իսկ աչքերում ու ատում էր իր անձը, ամաչում ինքն իրենից... սառը քրտինք էր պատել ամբողջ մարմինը: Նայեց անկողնում նստած երիտասարդ աղջկան, որը դեռ ապշած նայում էր իրեն: Անձայն պտտվեց ու քայլերը դանդաղորեն ուղղեց դեպի դուռը: Հիշեց ադամանդի մասին: Կինն անզգայացել էր: Չգիտեր ինչ մտածեր: Մարմինը թմրել էր ու բանականությունը հրաժարվում էր իր գործունեությունից: Լուր, անձայն դուրս եկավ սենյակիս ու դանդաղ իջնում էր խարխուլ շենքի աստիճաններով ու մտածում «-Ստորն եմ ես... ա՜խ, երանի սա երազ լիներ, ա՜խ, եթե կարողանայի սկսել նորից՝ ամեն ինչ սկզբից...»: Ձեռքի շարժումով նա դադարացրեց պահակի խոսքն ու բացեց շենքի ճռռացող դուռը դանդաղորեն: Պահակը տեսնելով կնոջ սառած ու ոչինչ չարտահայտող դեմքը՝ լռությամբ հետևեց նրան մինչև դռան փակվելը: Նորից զգաց ծամոթ օծանելիքի հոտը: Դանդաղորեն շրջեց դեմքը դեպի շենքի անկյունը: Տեսնելով ամուսնուն, որը հենվել էր խարխուլ շենքի պատին ու լուռ իրեն էր նայում՝ ակամա դող զգաց ամբողջ մարմնում: Չկարողացավ տիրապետել հեծկլտոցն ու անսպառ արցունքները: Կանգնել ու միմյանց էին նայում: Չէր համարձակվում մոտենալ ամուսնուն, անարժան էր համարում իրեն... Վերջապես ամուսինա ծանր քայլերով մոտեցավ տիկնոջն ու առաջարկեց աջ թևը: Կինը վարանելով բռնեց ամուսնու ձեռքը: Էլ չէր թաքցնում մատանու բացակայությունը... չէր թաքցնում ոչինչ... Ամուսինը գրպանից հանեց մի փոքրիկ, կարմիր տուփ ու երկար լռությունից հետո պարզեց տիկնոջը: Տարօրինակ նայեց ամուսնուն ու արցունքները մաքրելով՝ անձայն վերցրեց տուփը: Բացեց այն: Մատանին էր՝ իր ադամանդե քարով: Սուր ցավ զգաց սրտում ու պորձեց մի կերպ խոսել. Լուռ, անխոս շարունակում էին իրենց ճամփան՝ ընտանեկան կիսափուլ բույնը վերակառուցելու:
- Քաղցրի՛կս, չէ որ ես ապրում եմ երաժշտությամբ, երբ նվագում եմ. իսկ դո՞ւ ... դու խանգարեցիր ինձ – շոյելով կնոջ այտն ասաց երաժիշտը:
- Ես քեզ խանգարո՞ւմ եմ – աչքերը մեծ բացելով ասաց կինը:
- Դե, ո՜չ, իհարկե ոչ... ոչ թե խանգարեցիր, այլ՝ ... դե... մի կախվիր բառերից, խնդրում եմ – կարճ համբույր թողնելով կնոջ շուրթերին՝ փորձեց նորից հնչեցնել ջութակը, երբ կինը նորից հարցրեց
- Դու ինձ դեռ սիրո՞ւմ ես – ագահաբար նայում էր սիրեկանի աչքերի մեջ ու դրական պատասխան աղերսում:
- Դե իհա՛րկե, սեր իմ, իմ կյանքը դատարկ է առանց քեզ... – մի ձեռքից չթողնելով ջութակը, մյուսով գրկելով կնոջ բարակ իրանը՝ ասաց խորամանկ հայացքով
- Այսօր էլ չափազանց գեղեցիկ ես ու գրավիչ ... դու իմն ես ... սիրում եմ քեզ...
- Տե՜ր իմ Աստվա՜ծ, - հանկարծ բղավեց նա սարսափահար:
Սրտի ուժգին բաբախյունը պատռում էր կրծքավանդակը...
Որոշեց ետ վերադառնալ երաժշտի մոտ: Մի գուցե այն էնտեղ էր կորցրել...
- Ողջո՛ւյն սիրելիս, ո՞ւր ես կրկին շտապում – համբուրելով վառվող այտը՝ հարցրեց ամուսինը:
- Ա՛հ, գնում էի...մոռացել էի... լուրերի շաբաթաթերթը գնել էի մոռացել... – կծկտուր ասաց նա ու քողարկելով մատանին՝ դառը ժպտաց ամուսնուն:
- Ես գնել եմ, ահա՛, չեմ մոռանա նման կարևոր բանն ինձ համար – ասաց ամուսինն ու առաջարկեց աջ թևը: Շտապ մատանին պտտեցրեց դեպի ափն ու թեթևակիորեն կռթնեց ամուսնու թևից:
- Գնումներ չարեցի՞ր, - հարցրեց ամուսինը նկատելով դատարկ զամբյուղը կնոջ ձեռքում:
- Ա՛հ, չէ՛, ոչ մի գնում էլ չարեցի: Սարսափելի հոգնածություն զգացի ու վերադարձա տուն – գոհ իր պատասխանից՝ սպասեգ ամուսնու հաջորդ անհանգիստ հարցին: Սակայն ամուսինը խորհրդավոր լռում էր ու ծխում, որն իրեն մի փոքր տարօրինակ թվաց:
- Պետք է զրուցեմ քեզ հետ - դողդղացող ձայնով ու հուզիչ տոնայնությամբ ասաց կինը:
- Ի՞նչ եղավ, ինչո՞ւ էսպես շուտ վերադարձար, խոսեցի՞ր որկերչի հետ, - անհանգիստ ու խիստ տոնով հարցրեց սպասուհուն:
- Տիկի՛ն, ոսկերիչն ասաց, որ նման մեծ ադամանդի պատվերը Ձեզ համար կարող է պատրաստ լինել 2 օրվա ամենակարճ ժամկետում ու մատանին պատրաստ կլինի հենց նույն օրը, երբ ադամանդը իր ձեռքում կլինի – անհանգիստ շարժումներով բացատրեց սպասուհին:
- Ինձ առավոտյան է պետք մատանին, չե՞ս հասկանում: Ամուսինս կսպանի ինձ, եթե իմ ամուսնության մատանին էսպես տեսնի: Իսկ ես չեմ ուզում հերթական սուտ հորինել – կոպիտ տոնայնությամբ ասաց նա, խլեց մատանին սպասուհու ձեռքից ու դրեց գրպանը:
- Տիկին, ներեցեք, շատ կուզենայի օգնել ձեզ, բայց հնարք չկա... հետո... միևնույնն է, եթե անգամ, առանց Ձեր ամուսնու իմանալու, մատանին շիներ ոսկերիչը՝ կրկին խաբկանք է ստագվում... – շփոթված ու անհանգիստ ասաց սպասուհին:
- Գնա՛, ազատ ես – մի քանի րոպե քար լռությունից հետո հրամայեց սպասուհուուն: Սպասուհին խոնարհվեց ու արագ դուրս պրծավ սենյակից:
- Ես մեկ ժամով կբացակայեմ: Եթե ամուսինս իմ մասին հարցնի՝ ասա, որ գնացի երեխաների համար կոշիկներ պատվիրելու ու շուտով կվերադառնամ – ասագ նա ու դուրս ցատկեց տանից:
- Ի՞նչ ես անում էստեղ այս ժամին:
- Զբաղվա՞ծ ես, հյուրե՞ր ունես...
- Ինչո՞ւ ինձ ներս չես թողնում, ո՞վ կա քեզ մոտ - ասաց կինն ու անսպասելի հրելով երաժշտին՝ ցատկեց ներս:
- Ախ, դու դավաճա՜ն, անզգա արարած – բղավեց ու փորձեց ապտակել, երբ երաժիշտը հասցրեց բռնել կնոջ վրիժառու ձեռքն ու իջեցնելով այն՝ հանգիստ, բայց կոպիտ ձայնով ասաց
- Չեմ հանդուրժի ապտակը ստորացված դավաճանից:
- Ես դեռ երիտասարդ տղամարդ եմ, որը դեռ վայելում է անվերջ ազատության բարքերը, իսկ դու արդեն ամուսնացած ու ընտանիք կազմած հասուն կին ես, որ դավաճանում ես սիրելի ամուսնուդ, փոքրիկ երեխաներիդ ու ապրում՝ ստեր հյուսելով: Ինչո՞ւ ես ինձ դավաճան անվանում – Սեղանին դրեց ձեռքի թեյի գավաթ: Վերցրեց իր սիրելի ջութակը, շրջվեց դեպի կիսաբաց պատուհանը, փակեց աչքերն ու սկսեց նվագել:
- Մատանուս...
- Ադամանդը պահակի հետ ուղղարկել էի քո տան հասցեով ու խնդրել էի, որ միայն քեզ տար այն – մի պահ դադարեցնելով ջութակի նվագը՝ ասաց երաժիշտն ու կրկին շարունակեց նվագել:
- Տիկին՛,- բղավեց պահակը:
- Ես ...
- Շ շ շ՜ , եկ ամեն ինչ սկսենք նորից՝ ամենասկզբից...





