?

Log in

No account? Create an account
< back | 0 - 10 |  
gldnkey [userpic]

(no subject)

«ՆՈՐԻՑ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿԶԲԻՑ... »2


-          Քանի՞ անգամ եմ ասել՝ մի խանգարիր ինձ, երբ նվագում եմ:

Կինն ապշած նայեց սիրելիին ու չէր կարողանում ոչինչ ասել:
       -    Քաղցրի՛կս, չէ որ ես ապրում եմ երաժշտությամբ, երբ նվագում եմ. իսկ դո՞ւ ... դու խանգարեցիր ինձ – շոյելով կնոջ այտն ասաց երաժիշտը:
         -    Ես քեզ խանգարո՞ւմ եմ – աչքերը մեծ բացելով ասաց կինը:
      -    Դե, ո՜չ, իհարկե ոչ... ոչ թե խանգարեցիր, այլ՝ ... դե... մի կախվիր բառերից, խնդրում եմ – կարճ համբույր թողնելով կնոջ շուրթերին՝ փորձեց նորից հնչեցնել ջութակը, երբ կինը նորից հարցրեց
        -    Դու ինձ դեռ սիրո՞ւմ ես – ագահաբար նայում էր սիրեկանի աչքերի մեջ ու դրական պատասխան աղերսում:
         -    Դե իհա՛րկե, սեր իմ, իմ կյանքը դատարկ է առանց քեզ... – մի ձեռքից չթողնելով ջութակը, մյուսով գրկելով կնոջ բարակ իրանը՝ ասաց խորամանկ հայացքով
         -    Այսօր էլ չափազանց գեղեցիկ ես ու գրավիչ ... դու իմն ես ... սիրում եմ քեզ...

Կինը փարվեց երիտասարդի կրծքավանդակին, փակեց աչքերն ու ուզում էր լսել նրա սրտի հանգիստ բաբախյունն անվերջ: Հետո վեր հավաքեց սև,  փարթամ մազերը, արագ վերցրեց զամբյուղն ու մեղմ համբուրելով սիրելիին՝ հեռացավ:

Արագ քայլում էր փողոցով ու մտածում՝

« Ինչքա՞ն թաքցնեմ, դեպի ո՞ւր գնամ... եթե միայն ամուսինս իմանար իր կնոջ մի երիտասարդի հետ դավաճանության մասին... ի՜նչ ամոթ, խայտառակությո՝ւն... ա՜խ, ինչո՞ւ եմ սիրում այդ տարօրինակ երաժշտին...»: Հետո խղճահար նայեց ամուսնական մատանուն:
         -    Տե՜ր իմ Աստվա՜ծ, - հանկարծ բղավեց նա սարսափահար:

Անհայտացել էր ամուսնական մատանու հսկայական, ադամանդե քարը:
Սրտի ուժգին բաբախյունը պատռում էր կրծքավանդակը...
Որոշեց ետ վերադառնալ երաժշտի մոտ: Մի գուցե այն էնտեղ էր կորցրել...

Շտապ ետ պտտվեց ու բախվեց մի տղամարդու: Ցնցվեց:
         -    Ողջո՛ւյն սիրելիս, ո՞ւր ես կրկին շտապում – համբուրելով վառվող այտը՝ հարցրեց ամուսինը:
       -    Ա՛հ, գնում էի...մոռացել էի... լուրերի շաբաթաթերթը գնել էի մոռացել... – կծկտուր ասաց նա ու քողարկելով մատանին՝ դառը ժպտաց ամուսնուն:
         -    Ես գնել եմ, ահա՛, չեմ մոռանա նման կարևոր բանն ինձ համար – ասաց ամուսինն ու առաջարկեց աջ թևը: Շտապ մատանին պտտեցրեց դեպի ափն ու  թեթևակիորեն կռթնեց ամուսնու թևից:

Նկատեց, որ արդեն իրենց թաղամասում էին:
     -    Գնումներ չարեցի՞ր, - հարցրեց ամուսինը նկատելով դատարկ զամբյուղը կնոջ ձեռքում:
         -    Ա՛հ, չէ՛, ոչ մի գնում էլ չարեցի: Սարսափելի հոգնածություն զգացի ու վերադարձա տուն – գոհ իր պատասխանից՝ սպասեգ ամուսնու հաջորդ անհանգիստ հարցին: Սակայն ամուսինը խորհրդավոր լռում էր ու ծխում, որն իրեն մի փոքր տարօրինակ թվաց:

Վերջապես մոտեցան իրենց հսկայական երկհարկանի տանը, որը շրջապատված էր խնամված, բազմագույն ծաղիկներով ու կանաչ ծառերով:

Ամուսինը թակեց դուռը:  Ճերմակ հագուստով մի կին բացեց դուռը ու գլուխը փոքրինջ խոնարհելով, ժպտերես դիմավորեց նրանց ու փակեց դուռը: Օգնեց տան տիրոջը հանել գլխարկն ու կոստյումը: Կախեց այն պահարանում ու օգնեց տան տիրուհուն, որը սպասուհուն աչքերի ճարպկությամբ հասկացրեց, որ հետևի իրեն ու շտապեց բարձրացավ երեխաների սենյակ: Մտավ նրանց սենյակ: Հանդարտ խաղ էին անում: Համբուրեց նրանց ու սենյակից դուրս եկավ: Սպսուհին հայտնվեց իր առաջ: Հանեց մատանին մատից ու մեկնելով այն սպասուհուն՝ ասաց

-    Տար այս մատանին այն ոսկերչի մոտ՝ ումից ես միշտ գնումներ եմ անում. ասա, որ նոր ադամանդե քար տեղադրի մատանուս վրա հենց նույն կտրվածքով որ տեղադրել էր առաջ: Ասա, որ այն ինձ պետք է վաղ առավոտյան ու ասա, որ կվճարեմ ինչքան էլ՝ պահանջվի:  Եթե ամուսինս հարցնի, թե ո՞ւր ես գնում՝ ասա, թե գնում ես խանութ՝  նախընտրածս կտորի պատվերի ընթացքը ստուգելու:

-    Լավ տիկին, հիմա կգնամ – ասաց սպասուհին վերցնելով մատանին ու շուտ հեռացավ:

Դանդաղ քայլերն ուղղեց ննջասենյակ: Կանգնեց մեծ հայելու առաջ ու ուշադիր զննելով ինքն իրեն մի քանի րոպե՝ սլացավ դեպի հյուրասենյակ, որտեղ ամուսինն էր: 

-    Չե՞ս ճաշելու, սիրելիս - հարցրեց ամուսինը, որը դեռ սպասում էր տիկնոջը:

-    Ես դեռ քաղցած չեմ – կմկմաց կինն ու նստեց սեղանի առաջ՝ ամուսնու դիմաց, որը լուռ սկսեց ճաշել:

Ինչ որ տարօրինակություն էր զգում ամուսնու պահվածքում, բայց դրան մեծ նշանակություն չէր տալիս, քանի ավելի կարևոր ընտանեկան խնդիր ուներ լուծելու: Փորձում էր ձեռքերը ցած պահել, որ ամուսինը չնկատի մատանու բացակայությունը: Նայում էր ամուսնուն ու մտածում՝ « Ի՞նչ կանես եթե լսես դավաճան կնոջդ խոստովանությունը: Կատե՞ս ինձ հավերժ, կմեղադրե՞ս, կհասկանա՞ս, կհիասթափվես... ժամանակն է պատմել քեզ ամեն ինչ ու ազատվել վախի կապանքներից... չեմ կարող ստել այլևս...»:
        - Պետք է զրուցեմ քեզ հետ - դողդղացող ձայնով ու հուզիչ տոնայնությամբ ասաց կինը:

Ամուսինը հանկարծակիի եկավ: Մի պահ սառեց: Դադարեց ուտելը: Սպիտակ, նուրբ անձեռոցիկով մաքրեց շուրթերն ու զարմացած նայեց կնոջը:  Կինը թաքցնում էր հայացքը ու չափազանց հուզմունքից՝ գունատվել էր:

Դուռը բացվեց: Սպասուհին էր:

« Ախ, իմ սիրելի սպասուհի, ինչպես միշտ՝ ժամանակին հայտնվեցիր, խեղդվում էի արդեն...»:

-    Տիրուհի՛, խանութն արդեն փակվել էր՝ չհասցրեցի, ներեք ինձ:

-    Լավ, ես ինքս վաղը առավոտյան կգնամ, շնորհակալ եմ – ասաց նա, վեր կեցավ ու ուզում էր հեռանալ, երբ ամուսինն ասաց

-    Ի՞նչ է պատահել, ի՞նչ զրույցի մասին էր խոսքը ու ինչո՞ւ ես հեռանում հիմա...

-    Ա՜հ, զրույցը ... կարևոր բան չէ ... քիչ հոգնած եմ ու հանգստանալ եմ ուզում... հետո... դու էլ ես հոգնած ... հանգստացիր ու երեկոյան կզրուցենք սիրելիս ... - շփոթված ասաց նա ու հեռացավ:

Ամուսնու կասկածալի հայացքը հետևեց կնոջը՝ մինջև նա անհայտացավ վերնահարկում: Շարունակեց ճաշելը:

Բարձրացավ կրկին երեխաների խաղասենյակ: Անհանգիստ քայլեր էր անում սենյակում: Շուտով սպասուհին եկավ սենյակ նույնպես:
         -    Ի՞նչ եղավ, ինչո՞ւ էսպես շուտ վերադարձար, խոսեցի՞ր որկերչի հետ, - անհանգիստ ու խիստ տոնով հարցրեց սպասուհուն:
         -    Տիկի՛ն, ոսկերիչն ասաց, որ նման մեծ ադամանդի պատվերը Ձեզ համար կարող է պատրաստ լինել  2 օրվա ամենակարճ ժամկետում ու մատանին պատրաստ կլինի հենց նույն օրը, երբ ադամանդը իր ձեռքում կլինի – անհանգիստ շարժումներով բացատրեց սպասուհին:
         -    Ինձ առավոտյան է պետք մատանին, չե՞ս հասկանում: Ամուսինս կսպանի ինձ, եթե իմ ամուսնության մատանին էսպես տեսնի: Իսկ ես չեմ ուզում հերթական սուտ հորինել – կոպիտ տոնայնությամբ ասաց նա, խլեց մատանին սպասուհու ձեռքից ու դրեց գրպանը:
         -    Տիկին, ներեցեք, շատ կուզենայի օգնել ձեզ, բայց հնարք չկա... հետո... միևնույնն է, եթե անգամ, առանց Ձեր ամուսնու իմանալու, մատանին շիներ ոսկերիչը՝ կրկին խաբկանք է ստագվում... – շփոթված ու անհանգիստ ասաց սպասուհին:

Տան տիրուհին քարացած նայեց սպասուհուն, որը փորձում էր ամեն կերպ խուսափել տիրուհու աչքերին նայելուց:
         -    Գնա՛, ազատ ես – մի քանի րոպե քար լռությունից հետո հրամայեց սպասուհուուն: Սպասուհին խոնարհվեց ու արագ դուրս պրծավ սենյակից:

« Ես պետք է ետ վերադառնամ ու գտնեմ ադամանդը: Մի գուցե անկողնու մեջ է... ինչպե՞ս, ի՞նչ պատճառ գտնեմ դրա համար... » -  մտածում էր նա: Նկատեց երեխաների տարօրինակ հայացքն իրեն ուղղված: Մեղմ ժպտալով մոտեցավ նրանց, նստեց հատակին՝ իրենց կողքը ու սկսեց խաղ անել իրենց հետ ու անվերջ անարժան անվանելով ինքն իրեն՝ անմեղ երեխաներին նայելով:

Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ ամուսինը: Ձեռքերը թաքցրեց, որ չնկատվի ձեռքի մատանու բացակայությունը ու սիրտն ուժգնորեն սկսեց բաբախել: Ամուսինը մոտեցավ երեխաներին, համբուրեց նրանց, հետո կնոջը ու հայտարարեց, որ գնում է հանգստանալու: Սիրտը թրթռաց:

«Ահա՛, կգնամ ու շուտ կվերադառնամ՝ մինչև ամուսնուս գլխի ընկնելը...»:

Շտապ հեռացավ երեխաների խաղասենյակից ու վազեց դեպի խոհանոց, որտեղ սպասուհին լվանում էր պնակները:
         - Ես մեկ ժամով կբացակայեմ: Եթե ամուսինս իմ մասին հարցնի՝ ասա, որ գնացի երեխաների համար կոշիկներ պատվիրելու ու շուտով կվերադառնամ – ասագ նա ու դուրս ցատկեց տանից:

Արագ քայլերով առաջանում էր նույն մարդաշատ ու աղմկոտ, նեղ փողոցով: Կրկին թվում էր, թե մեկն իրեն միշտ հետապնդում է: Շուրջն էր նայում անհանգիստ ու արագացնում քայլերը: Ոտքերը ցավում էին, բայց չէր դադարում կիսացազք, անհանգիստ քայլերը: Ծանոթ օծանելիքի հոտ զգաց: Սարսափահար պտտվեց ու շուրջը նայեց ուշադիր: Ոչ մի ծանոթ դեմք: Շարունակեց արագ քայլերը, սիրտը դուրս էր պրծնում կրծքավանդակից, շունչը չէր բավարարում...

Ահա՛, վերջապես հասավ հինավուրց շենքի դռներին: Շտապ բացեց դուռն ու արագ բարձրացավ աստիճաններով՝ առանց պտտվելու պահակի կողմը, որը շշմած նայում էր անհանգիստ կնոջը:

Վերջապես մոտեցավ 41 համարի դռանն ու մի խոր շունչ քաշեց: Ջութակը չէր երգում: Թակեց դուռը: Քիչ ուշացումով՝ դուրը ճռռալով կիսաբաց եղավ ու հայտնվեց սիրելիի դեմքը, որը տեսնելով ժպտացող կնոջը՝ անհանգիստ հայացք նետեց ու հարցրեց՝
         -    Ի՞նչ ես անում էստեղ այս ժամին:

Կնոջ ժպիտն արագ չորացավ դեմքին ու կմկմաց.
         -    Զբաղվա՞ծ ես, հյուրե՞ր ունես...

Չէ՛, մարդ չկա, բայց զբաղված եմ, պարապում եմ, ի՞նչ է պատահել – դռան առաջ էր մեխվել երիտասարդը ու խիստ հայացքով նայում էր կնոջը:
         -    Ինչո՞ւ ինձ ներս չես թողնում, ո՞վ կա քեզ մոտ - ասաց կինն ու  անսպասելի հրելով երաժշտին՝ ցատկեց ներս:

Մի կիսամերկ աղջնակ էր պառկած անկողնում, որը շփոթված փորձում էր ծածկել մերկությունը:

Սառեց: Ապշած նայում էր երաժշտին, որը անտարբեր հայացքով նայում էր կնոջը: Կինը խելագարի պես հարձակվեց երիտասարդի վրա
         -    Ախ, դու դավաճա՜ն, անզգա արարած – բղավեց ու փորձեց ապտակել, երբ երաժիշտը հասցրեց բռնել կնոջ վրիժառու ձեռքն ու  իջեցնելով այն՝ հանգիստ, բայց կոպիտ ձայնով ասաց
         -    Չեմ հանդուրժի ապտակը ստորացված դավաճանից:

Կինը սառած նայեց սիրելիին, որն իր աչքերում վայրկյանապես վերածվեց մի ատելի առարկայի...

Երաժիշտը սեղանի վրայից վերցրեց թեյի գավաթն ու ըմպելով թեյը՝ հանգիստ շարունակեց
         -    Ես դեռ երիտասարդ տղամարդ եմ, որը դեռ վայելում է անվերջ  ազատության բարքերը, իսկ դու արդեն ամուսնացած ու ընտանիք կազմած հասուն կին ես, որ դավաճանում ես սիրելի ամուսնուդ,  փոքրիկ երեխաներիդ ու ապրում՝ ստեր հյուսելով: Ինչո՞ւ ես ինձ դավաճան անվանում – Սեղանին դրեց ձեռքի թեյի գավաթ: Վերցրեց իր սիրելի ջութակը, շրջվեց դեպի կիսաբաց պատուհանը, փակեց աչքերն ու սկսեց նվագել:

Քարացել էր նա: Սարսափելի նվաստագված ու վիրավորված էր զգում: Վոտնահարված ու թալանված էր իր ամբողջ ներաշխարհը: Ստորացված էր տեսնում իրեն՝ իր իսկ աչքերում ու ատում էր իր անձը, ամաչում ինքն իրենից... սառը քրտինք էր պատել  ամբողջ մարմինը: Նայեց անկողնում նստած երիտասարդ աղջկան, որը դեռ ապշած նայում էր իրեն:

Անձայն պտտվեց ու քայլերը դանդաղորեն ուղղեց դեպի դուռը: Հիշեց ադամանդի մասին:
         -    Մատանուս...
         -    Ադամանդը պահակի հետ ուղղարկել էի քո տան հասցեով ու խնդրել էի, որ միայն քեզ տար այն – մի պահ դադարեցնելով ջութակի նվագը՝ ասաց երաժիշտն ու կրկին շարունակեց նվագել:

Կինն անզգայացել էր: Չգիտեր ինչ մտածեր: Մարմինը թմրել էր ու բանականությունը հրաժարվում էր իր գործունեությունից: Լուր, անձայն դուրս եկավ սենյակիս ու դանդաղ իջնում էր խարխուլ շենքի աստիճաններով ու մտածում

«-Ստորն եմ ես... ա՜խ, երանի սա երազ լիներ, ա՜խ, եթե կարողանայի սկսել նորից՝ ամեն ինչ սկզբից...»:
         - Տիկին՛,-  բղավեց պահակը:

Ձեռքի շարժումով նա դադարացրեց պահակի խոսքն ու բացեց շենքի ճռռացող դուռը դանդաղորեն: Պահակը տեսնելով կնոջ սառած ու  ոչինչ չարտահայտող դեմքը՝ լռությամբ հետևեց նրան մինչև դռան փակվելը:

Նորից զգաց ծամոթ օծանելիքի հոտը:  Դանդաղորեն շրջեց դեմքը դեպի շենքի անկյունը: Տեսնելով ամուսնուն, որը հենվել էր խարխուլ շենքի պատին ու լուռ իրեն էր նայում՝ ակամա դող զգաց ամբողջ մարմնում: Չկարողացավ տիրապետել հեծկլտոցն ու անսպառ արցունքները: Կանգնել ու միմյանց էին նայում: Չէր համարձակվում մոտենալ ամուսնուն, անարժան էր համարում իրեն...

Վերջապես ամուսինա ծանր քայլերով մոտեցավ տիկնոջն ու առաջարկեց աջ թևը: Կինը վարանելով բռնեց ամուսնու ձեռքը: Էլ չէր թաքցնում մատանու բացակայությունը... չէր թաքցնում ոչինչ...

Ամուսինը գրպանից հանեց մի փոքրիկ, կարմիր տուփ ու երկար լռությունից հետո պարզեց տիկնոջը: Տարօրինակ նայեց ամուսնուն ու արցունքները մաքրելով՝ անձայն վերցրեց տուփը: Բացեց այն: Մատանին էր՝ իր ադամանդե քարով: Սուր ցավ զգաց սրտում ու պորձեց մի կերպ խոսել.
         -    Ես ...
         -    Շ շ շ՜ , եկ ամեն ինչ սկսենք նորից՝ ամենասկզբից...

 Լուռ, անխոս շարունակում էին իրենց ճամփան՝ ընտանեկան  կիսափուլ  բույնը վերակառուցելու:

gldnkey [userpic]

(no subject)

«ՆՈՐԻՑ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿԶԲԻՑ... »1

 
Կապույտ, շիկ ու կոկ հագուստով, բարձրահասակ, գեղեցկադեմ կինն իրեն նետեց շուկայի մարդաշատ, նեղ ու ժխոռային փողոցը: Արագ էր քայլում ու անհանգիստ հայացքը անդադար շուրջն էր պտտացնում, արագ առաջանում էր ամբոխի մեջ, փորձում աննկատ մնալ...  Անընդհատ խրվում էր, նույնպես կապտավուն, կլոր ու մէծ  գլխարկի մեջ, որ գլխարկի կարճ, սև քողը թաքցնի անհանգիստ հայացքը, որ չճանաչեն իրեն...

Մշտապես  հետապնդող հայացքներ էր փնտրում, թվում էր, թե մեկն իրեն անդադար հետապնդում էր, թե բոլորն իրեն էին նայում, իր մասին ինչ որ բան խոսում, շշնջում... սիրտն ուժգնորեն էր բաբախում, մտքերը ցրված էին ու անհանգիստ...

Կասկածանքների դեմ պահովության համար՝ վերցրել էր ծղոտե զամբյուղը, որի օգնությամբ  կատարում էր շուկայական գնումները:  Կանգնեց մրգավաճառի առաջ ու անհանգիստ հայացքը անընդմեջ աջ ու ձախ շրջելով հարցրեց՝
                -    Ի՞նչ արժե խնձորը:
         -    Ըմ... տիկին՛, ի նկատի ունեք դե՞ղձը – ասաց մրգավաճառը՝ կասկածամտորեն ժպտալով:

Նկատեց, որ ձեռքը մեկնել էր դեպի դեղձը: Շփոթվեց:
          -    Օ՜հ, ներեցեք, այո՛, դեղձը ի նկատի ունեի... այսօր ծանր գլխացավով եմ արթնացել... երեկ շատ գինի էի խմել ու արթնացա գլխացվով... շատ հոգնած եմ և... – խճճվելով իր անիմաստ պատճարաբանական խոսքերի մեջ՝ հասկացավ, որ ժամանակն է մի ճար գտնել ու շտապ հեռանալ: Մրգավաճարը շփոթված նայում էր կնոջը:
         -    Ա՜հ, չեմ ուզում Ձեզ փոխանցել գլխացավանքս, ինզ համար մեկ կիլոգրամ դեղձ կշռեք, խնդրեմ, - շինծու ծիծաղով ասաց կինը ու հետո անհանգիստ հայացքը պտտեցնելով շուրջը, քիչ ավելի խիստ տոնով ասաց՝
         -     Արագացրե՛ք, ես... շատ եմ շտապում:

Մրգավաճառը մի տարօրինակ հայացք գցելով կնոջ վրա՝ արագ կատարեց հրամանն ու  դեռ նոր էր պարզել, մրգով փոքրինջ ծանրացած, ծղոտե զամբյուղը, երբ կինը կոպտորեն խլեց այն մրգավաճառի ձեռքից ու սեղանին թողնելով գումար՝ հեռացավ: Մրգավաճառը նկատեց, որ գումարը մեծ է ու հափշտակելով այն՝ շտապ դրեց գրպանը:

Կինն անհայտացել էր:

Շուկայի ճամփան ավարտվում է նեղ փողոցի անկյունում, որտեղ անհնար է չնկատել հինգ հարկանի հինավուրձ շենքը: Մոտեցավ այդ շենքի մուտքի դռանն ու արագ ներս մտավ՝ մեկ անգամ ևս իր անհանգիստ հայացքով ողողելով շուրջը:

« -Երանի թե պահակին չհանդիպեմ, երանի թե նա էստեղ չլինի կամ ՝ չնկատի ինձ ...»:
         -   Ողջո՜ւյն, տիկին: Ինչպես միշտ՝ այսօր էլ եք փայլում Ձեր գեղեցկությամբ, համեցե՛ք. – բղավեց շենքի հաստափոր պահակը՝  հսկա միջանցքի մի ծայրից:
         -    Շնորհակալ եմ ... – կծկտուր  ասաց նա ու  հայացքը թաքցնելով, շտապ քայլերն ուղղեց դեպի աստիճանները: Շնչակտուր հասավ  4-րդ հարկ:  Մոտեցավ համար 41 դռանը: Դռան ետևից լսվում էր ջութակի անուշ նվագը: Խոր շունչ քաշեց, մատներով արագ ուղղեց սանտվածքն ու թակեց դուռը:  Նվագը դադարեց: Շուտով դուռը բագեգ մի սևահեր, գեղեցկադեմ, բարձրահասակ երիտասարդ: Հագի սպիտակ շապիկի կոճակներն արձակված էին ու ցուցադրում էին նրա մկանոտ մարմինը, որը բուրում էր անուշահոտ օծանելիքով:  Խենթացնում էր դա նրան:  Երիտասարդը տեսնելով կնոջը ժպտաց ու ձեռքը պինդ բռնելով՝ քաշեց ներս: Կինը դեն նետեց մրգով զամբյուղը, ցատկեց  երիտասարդի գիրկն ու սկսեց կրքոտ համբուրել նրան...

Դեղձերը գլորվելով տարածվեցին սենյակով մեկ:

Անկողնում գրկախառնված պառկել էին: Մտքերը զբաղեցրել էին նրան ամբողջապես ու չէր նկատում երիտասարդի լուռ, անթարթ հայացքը դեպի նա:

-    Ի՞նչ ես անվերջ մտածում սիրելիս.- ասաց, վերջապես, երիտասարդը:
Ստափվեց ու կարծես զարմանալով տարօրինակ հարցից՝  դառը ժպտաց:
         -    Ոչի՛նչ ,- հետո տեսնելով սիրեկանի շարունակական ու ժպիտը, որը դեռ սպասում է անկեղծ պատասխանի՝ ասաց.
         -    Դեռ ինչքա՞ն էսպես վախվորած պետք է քեզ հանդիպեմ: Չեմ կարող էսպես, այլևս... – սկսեց հեկեկալ կինը:
         -    Պետք է խոսես ամուսնուդ հետ: Պատմի՛ր նրան ամեն ինչ:
         -    Ա՜խ, չեմ կարող, ինչպե՞ս ասեմ, ինչպե՞ս նրան վիրավորեմ... նա ինձ շատ է սիրում... – հեծկլտում էր կինն ու անդադար մաքրում խոշոր արցունքները:

Տիրեց ծանր լռություն: Քիչ հետո այն խախտեց երիտասարդի ցատկը անկողնուց: Հագավ սև տաբատն ու վերցնելով ջութակը, կանգնեց կիսաբաց պատուհանի առաջ՝ սկսեց նվագել: Պակել էր աչքերն ու ապրում էր ջութակի յուրաքանչյուր հնչյունով:

Դեռ անկողնում պառկած կինը մի տարօրինակ հաեացքով նայեց երիտասարդին: Մաքրեց արցունքոտ դեմքը, վեր կացավ անկողնուց ու սկսեց դանդաղ հագնվել՝ առանց հեռացնելու սիրեկանից իր մտածկոտ հայացքը: Զգույշ մոտեցավ ու տիկունքից մեղմ գրկելով սիրելիին, հարցրեց՝
         -    Դու ինձ սիրում ես, չէ՞:
Երիտասարդը կոպտորեն ետ հրեց կնոջն ու բղավեց անսպասելիորեն:

«ՆՈՐԻՑ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿԶԲԻՑ... »

 
Կապույտ, շիկ ու կոկ հագուստով, բարձրահասակ, գեղեցկադեմ կինն իրեն նետեց շուկայի մարդաշատ, նեղ ու ժխոռային փողոցը: Արագ էր քայլում ու անհանգիստ հայացքը անդադար շուրջն էր պտտացնում, արագ առաջանում էր ամբոխի մեջ, փորձում աննկատ մնալ...  Անընդհատ խրվում էր, նույնպես կապտավուն, կլոր ու մէծ  գլխարկի մեջ, որ գլխարկի կարճ, սև քողը թաքցնի անհանգիստ հայացքը, որ չճանաչեն իրեն...

Մշտապես  հետապնդող հայացքներ էր փնտրում, թվում էր, թե մեկն իրեն անդադար հետապնդում էր, թե բոլորն իրեն էին նայում, իր մասին ինչ որ բան խոսում, շշնջում... սիրտն ուժգնորեն էր բաբախում, մտքերը ցրված էին ու անհանգիստ...

Կասկածանքների դեմ պահովության համար՝ վերցրել էր ծղոտե զամբյուղը, որի օգնությամբ  կատարում էր շուկայական գնումները:  Կանգնեց մրգավաճառի առաջ ու անհանգիստ հայացքը անընդմեջ աջ ու ձախ շրջելով հարցրեց՝
                -    Ի՞նչ արժե խնձորը:
         -    Ըմ... տիկին՛, ի նկատի ունեք դե՞ղձը – ասաց մրգավաճառը՝ կասկածամտորեն ժպտալով:

Նկատեց, որ ձեռքը մեկնել էր դեպի դեղձը: Շփոթվեց:
          -    Օ՜հ, ներեցեք, այո՛, դեղձը ի նկատի ունեի... այսօր ծանր գլխացավով եմ արթնացել... երեկ շատ գինի էի խմել ու արթնացա գլխացվով... շատ հոգնած եմ և... – խճճվելով իր անիմաստ պատճարաբանական խոսքերի մեջ՝ հասկացավ, որ ժամանակն է մի ճար գտնել ու շտապ հեռանալ: Մրգավաճարը շփոթված նայում էր կնոջը:
         -    Ա՜հ, չեմ ուզում Ձեզ փոխանցել գլխացավանքս, ինզ համար մեկ կիլոգրամ դեղձ կշռեք, խնդրեմ, - շինծու ծիծաղով ասաց կինը ու հետո անհանգիստ հայացքը պտտեցնելով շուրջը, քիչ ավելի խիստ տոնով ասաց՝
         -     Արագացրե՛ք, ես... շատ եմ շտապում:

Մրգավաճառը մի տարօրինակ հայացք գցելով կնոջ վրա՝ արագ կատարեց հրամանն ու  դեռ նոր էր պարզել, մրգով փոքրինջ ծանրացած, ծղոտե զամբյուղը, երբ կինը կոպտորեն խլեց այն մրգավաճառի ձեռքից ու սեղանին թողնելով գումար՝ հեռացավ: Մրգավաճառը նկատեց, որ գումարը մեծ է ու հափշտակելով այն՝ շտապ դրեց գրպանը:

Կինն անհայտացել էր:

Շուկայի ճամփան ավարտվում է նեղ փողոցի անկյունում, որտեղ անհնար է չնկատել հինգ հարկանի հինավուրձ շենքը: Մոտեցավ այդ շենքի մուտքի դռանն ու արագ ներս մտավ՝ մեկ անգամ ևս իր անհանգիստ հայացքով ողողելով շուրջը:

« -Երանի թե պահակին չհանդիպեմ, երանի թե նա էստեղ չլինի կամ ՝ չնկատի ինձ ...»:
         -   Ողջո՜ւյն, տիկին: Ինչպես միշտ՝ այսօր էլ եք փայլում Ձեր գեղեցկությամբ, համեցե՛ք. – բղավեց շենքի հաստափոր պահակը՝  հսկա միջանցքի մի ծայրից:
         -    Շնորհակալ եմ ... – կծկտուր  ասաց նա ու  հայացքը թաքցնելով, շտապ քայլերն ուղղեց դեպի աստիճանները: Շնչակտուր հասավ  4-րդ հարկ:  Մոտեցավ համար 41 դռանը: Դռան ետևից լսվում էր ջութակի անուշ նվագը: Խոր շունչ քաշեց, մատներով արագ ուղղեց սանտվածքն ու թակեց դուռը:  Նվագը դադարեց: Շուտով դուռը բագեգ մի սևահեր, գեղեցկադեմ, բարձրահասակ երիտասարդ: Հագի սպիտակ շապիկի կոճակներն արձակված էին ու ցուցադրում էին նրա մկանոտ մարմինը, որը բուրում էր անուշահոտ օծանելիքով:  Խենթացնում էր դա նրան:  Երիտասարդը տեսնելով կնոջը ժպտաց ու ձեռքը պինդ բռնելով՝ քաշեց ներս: Կինը դեն նետեց մրգով զամբյուղը, ցատկեց  երիտասարդի գիրկն ու սկսեց կրքոտ համբուրել նրան...

Դեղձերը գլորվելով տարածվեցին սենյակով մեկ:

Անկողնում գրկախառնված պառկել էին: Մտքերը զբաղեցրել էին նրան ամբողջապես ու չէր նկատում երիտասարդի լուռ, անթարթ հայացքը դեպի նա:

-    Ի՞նչ ես անվերջ մտածում սիրելիս.- ասաց, վերջապես, երիտասարդը:
Ստափվեց ու կարծես զարմանալով տարօրինակ հարցից՝  դառը ժպտաց:
         -    Ոչի՛նչ ,- հետո տեսնելով սիրեկանի շարունակական ու ժպիտը, որը դեռ սպասում է անկեղծ պատասխանի՝ ասաց.
         -    Դեռ ինչքա՞ն էսպես վախվորած պետք է քեզ հանդիպեմ: Չեմ կարող էսպես, այլևս... – սկսեց հեկեկալ կինը:
         -    Պետք է խոսես ամուսնուդ հետ: Պատմի՛ր նրան ամեն ինչ:
         -    Ա՜խ, չեմ կարող, ինչպե՞ս ասեմ, ինչպե՞ս նրան վիրավորեմ... նա ինձ շատ է սիրում... – հեծկլտում էր կինն ու անդադար մաքրում խոշոր արցունքները:

Տիրեց ծանր լռություն: Քիչ հետո այն խախտեց երիտասարդի ցատկը անկողնուց: Հագավ սև տաբատն ու վերցնելով ջութակը, կանգնեց կիսաբաց պատուհանի առաջ՝ սկսեց նվագել: Պակել էր աչքերն ու ապրում էր ջութակի յուրաքանչյուր հնչյունով:

Դեռ անկողնում պառկած կինը մի տարօրինակ հաեացքով նայեց երիտասարդին: Մաքրեց արցունքոտ դեմքը, վեր կացավ անկողնուց ու սկսեց դանդաղ հագնվել՝ առանց հեռացնելու սիրեկանից իր մտածկոտ հայացքը: Զգույշ մոտեցավ ու տիկունքից մեղմ գրկելով սիրելիին, հարցրեց՝
         -    Դու ինձ սիրում ես, չէ՞:

Երիտասարդը կոպտորեն ետ հրեց կնոջն ու բղավեց անսպասելիորեն:

շարունակելի


gldnkey [userpic]

(no subject)

March 13th, 2007 (11:56 am)

ԵՐԱՆԻ՜ ԹԵ ՀԻՄԱՐ "ԼԻՆԵԻ"


Ահա, եկավ, ամեն ինչ պատրաստ է՝ կերակուրը, մաքուր հագուստը, անկողինը ... վայ՛, չեմ հասցրել ինձ մի հատ հայելու մեջ նայեմ: Ահա, հիմա արդեն ամեն ինչ կոկիկ է:
    Մոռացավ ինձ համբուրել... լավ, ոչինչ հոգնած է երևի: Չի զրուցում ինձ հետ, լուռ ճաշում է միայն...
    Անսպառ, էսպես ագահաբար քեզ եմ նայում ու փարվել եմ ուզում, ուզում եմ անհոգ գրկումդ ընկղմվեմ ու անվերջ լսեմ սրտիդ աշխատանքը, որը հոգուս հանգստության հանգրվանն է...
    Եթէ իմանայիր, թե ինչքան եմ կարոտում քեզ... կարոտում եմ մեր մտերմիկ զրույգները, քաղցր ժպիտդ, փայլուն աչքերդ, կարոտում եմ մեր սերն ու գժությունները... տեսնես ի՞նչ է եղել քեզ, հը՞: Ինչո՞ւ ես էսպես տարօրինակ  ու անտարբեր դարձել... ինչ որ մեկի՞ն ես գտել, ինձանից հմայիչ, ինձանից ավելի հետաքրքիր ու խելացի՞: Ինչպիսի՞ն է նա: Ի՞նչն է քեզ գերել նրանում: Ի՞նչ կարող է նա տալ քեզ, որ ես չեմ կարող... ինչու՞ ես իմ գրկում՝ ուրիշի գիրկն ընկնում...ա՜խ, երանի թե ես հիմար լինեի ու չհասկանայի, չգուշակեի դավաճանությունդ, երանի՜ թե ես հիմար լինեի, բայց սիրվեի հիմարի պես... ի՞նչ անեմ, հեռանա՞մ, չե՛մ կարող ինքնակամ հանձնել քեզ նրան... ա՜խ, չեմ էլ կարող էսպես անցանկալի ապրել կողքիդ... փորձերս անզոր են, դու չես նկատում, չես նկատում ինձ երբեք...նայում եմ աչքերիդ... մի՞թե դրանք մթագնած լինելու պատճառն եմ ես... չես խոսում, չես նկատում, չես սիրում... ինչքա՞ն ապրեմ էսպես լքված... հա, գիտեմ ուզում ես, որ ինքնակամ հեռանամ քեզանից, որ պարտավորվածությունից փախչես...
    Գնացիր քնելու... ինչքա՜ն արցունքոտ գիշերներ եմ անցկացրել, ինչքա՜ն եմ տանջվել, Տե՜ր Աստվաց իմ... այո՛, պետք է հեռանալ...
Անցանկալի լինելն ինձ տկարացնում է ու տանջում, հյուծում է ու նվաստացնում,,,
Ահա՛, պատրաստ եմ ու պե՛տք է հեռանամ:    
    Ուզում եմ համբուրել շուրթերդ վերջին անգամ ու նվիրել քեզ այն երջանիկ կնոջը, որ գողացել է քեզ ինձանից ընդմիշտ... քնած ես... ա՜խ, ինչքան եմ սիրում քեզ...
    Թող այս վերջին համբույրս մշտապես դաջվի սրտումդ ու անընդմեջ հիշեցնի քեզ իմ անսահման սիրո մասին...

***

- Ալո՞, ողջու՜յն ինչպե՞ս ես, լավ է, որ շուտ ես ստացել գրառումս նոր բնակարանիս հեռախոսահամարի վերաբերյալ: Ես արդեն հեռացել եմ նրանից, թող, որ մոռանա տանջահար սիրտս նրան, խնդրում եմ մի խոսիր ... ի՞նչ, Աստվա՜ծ իմ, մահացե՞լ,  ի՞նչ ես ասում, ե՞րբ... ի՞նչ քաղցկեղ, ամուսինս առողջ էր... ինձանից գաղտնի՞... Տե՜ր իմ Աստված, ա՜խ...

gldnkey [userpic]

(no subject)

ԱԶԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ


Անշարժ, արդեն բավականին երկար ժամանակ, նստած էր եկեղեցու նստարաններին ու անթարթ նայում էր առաջ: Ժամերգությունն ավարտվել էր վաղուց, եկեղեցում մի քանիսն էին մնացել, որոնք անվերջ պտտվում էին շշուկներով: Խունկի ու մոմի հոտը պարուրել էին եկեղեցին ու դրանց ծուխը խավարելով եկեղեցու ներսը՝ ամպի քուլաներ էին արաջացրել բարձր ու մեծ սրբապատկերների շուրջ:
Այս ամենն, ասես, անզգայացրել էր ուղեղը ու վայելում էր հոգեկան հանգիստը: Սակայն դա երկար չտևեց՝ շուտով սրտի բաբախյունն արագացավ, աչքերը ողողվեցին արցունքներով ու անհանգիստ շարժումները փորձում էին մատնել նրան: Գլուխը կախեց՝ արցունքները քողարկելու համար: Աչքերն ամուր փակեց, որոնք մրմռում էին արդեն: Սիրտը ցավում էր ու ծանրացել էր սարսափելի...
Ձեռքում պինդ բռնած երեք մոմերը փափկել էին...
Վերջապես վեր կացավ տեղից դանդաղորեն ու ուղղվեց դեպի վառվող մոմերը: Մոտեցավ: Մտածմունքով նայում էր վառվող մոմերին ու ակամա իրար հյուսում ձեռքի հալված երեք մոմերը: Ստանալով մեկ հյուսվածք՝ ուշադիր նայեց դրան, ասես դա իր աշխատանքը չէր ու խրեց ավազով լի տարրաի մեջ: Ինչ որ բան շշնջաց, խաչակնքեց դեմքն ու դանդաղ հեռացավ՝ քայլերն ուղղելով դեպի եկեղեցու դուռը:
Հայացքը գետնին ու ձեռքերը գրպանը դրած, կծկված քայլում էր սառը ճամփեքով... քայլում էր ու ինչ որ բան մտորում...
Իր գաղափարներում նվիրված ու անփոխարինելի մի պատկեր էր դեռ վաղուց կառուցել ու որի հետ նա միշտ զրուցում էր, պատմում էր տխրությունն ու ուրախությունը, կիսում էր մտքերը, գաղափարները...միայն այդ պատկերն էր լսում իրեն, հավանություն տալիս մտքերին, գնահատում իրեն, հասկանում էր ու չէր քննադատում երբեք...
Գլուխը վեր բարձրացրեց ու նոր նկատեց օդի սառնությունը, որը նմանեցրեց դիմացից քայլող, անծանոթ, լուռ անցորդների դեմքերին: Դրանք միապաղաղ էին ու  ոչինչ չէին նշանակում:
Ձյան փոքրիկ փաթիլները խաղ էին բռնել երկնքում, օրօրվելով, դանդաղ ցած էին իջնում: Քամին, մեկընդմեջ, ձյան փաթիլները հարվածում էր դեմքին ու, կարծես, ուզում էր սթափեցնել նրան:
Քայլում էր անիմաստ ու աննպատակ...չգիտեր, թե ու՞ր կամ ինչո՞ւ...
Մտքերի զբաղվածությունը դաջված էր դեմքին,,, հոգնած էր զգում իրեն, հոգին թառամած ու մթագնած էր զգում... ծանրացած սիրտը վիրավորվծ էր ինչ որ մի անհասկանալի բանից ու անսպառ, անկառավարելի արցունքներն ընդգծում էին այդ տարօրինակ զգացումը... դատարկություն էր տիրում իր ներսում... ծանր դատարկություն...
Արդեն մթնում էր: Ակամա քայլերը տարել էին մի մութ այգի, որը ծանրաբեռնված էր ձմռան ծանր մուշտակով: Ծառերի ճյուղերը կախվել էին ձյան առատությունից, ճամփեքը ճերմակ էին ու փայլուն...փոքրիկ հեքիաթի էր նման այգին...
Ձյան մեծ կույտեր նկատեց հեռվում: Չկային մարդկանց հետքեր դեռ: Մոտեցավ ձյան կույտին, տիկունքով պտտվեց դրան ու ամբողջ մկանները թուլացնելով՝ մարմինը նետեց էնտեղ: Խրվել էր ձյան կույտի մեջ ու անշարժ պառկել: Դանդաղորեն բացեց աչքերը: Վերևից օրօրվող ձյան փաթիլները դանդաղորեն ընկնում էին դեմքին ու հալվում, վերածվում փոքրիկ կաթիլների ու գլորվում դեմքից, անհայտանում...
Փակեց աչքերն ու լուռ մնաց պառկած: Ձյան խրթխրթոց լսեց: Մի զույգ անցավ դիմացով, որոնք մի տարօրինակ հայացք նետելով վրան՝ քրքջալով հեռացան:
Վեր կացավ ձյան կույտի միջից: Հագուստն ամբողջովին թրջվել էր: Շարունակեց այգու ճամփան: Չէր ուզում գնալ տուն, չէր ուզում տեսնել ոչ ոքի, չէր ուզում խոսել ու լսել...ուզում էր ինքն իր հետ պտտվել բաց երկնքի տակ, որը խավարել էին ձյան առատ փաթիլները:
Քիչ առաջանալուց հետո նկատեց մի փոքրիկ կամուրջ, որը կրկին ծածկված էր ձյան հաստ մուշտակով: Հենվեց կամուրջին ու նայեց ներքև: Քրքջան առվակն էր, չգիտես ուր, արագ ճամփա էր  ընկել ու ծեփվելով փոքրիկ քարերին՝  քչքչալով նորից առաջանում էր դեպի հեռուն:
Ձյան փաթիլները  դանդաղ, օրօրվելով իջնում էին դեպի քարքարոտ առվակն ու անհայտանում,,,
-Ինչքա՜ն կուզենայի այս փաթիլների պես ազատ, անհոգ ու խաղաղ լինել... - շշնջաց նա:
Կանգնեց կամուրջի բռնակի վրա, պտտվեց առվակին թիկունքով, դանդաղորեն փակեց աչքերն ու ձեռքերը օդ պարզելով կրկին շշնջաց՝
- Երանի՜ թե ոտքս սայթաքեր...
Մի դառը, հանգիստ հոգոց հանեց ու մարմինն ամբողջությամբ թուլացնելով ետ գցեց իրեն՝ վայելելով օդում մարմնի ազատության յուրաքանչյուր վայրկյանը...

gldnkey [userpic]

(no subject)


ՄԻ ԿՈՒՄ՝ ՍԻՐՈ ԳԱՎԱԹԻՑ


Մի կում սեր խմեցի սիրո գավաթից
Ու դարձա դահիճը անարատ սրտիս:

Սիրեցի այնքան ամուր,
Որ չգտան ինձ ամենուր...
Կորցրել էի հոգիս երկնքի կապույտներում,
Թողել էի սիրտս մի կնոջ քնքույշ ձեռքերում...

Սիրո երգ ու տաղով էի ապրում,
Հոգուս խելագար ճիչով էի սավառնում,
Սրտիս բոցավառ կրքով էի արբենում...

Մոլորվեցի մեկ օր...
Չգտա ետադարձ ճամփան սիրուս,
Չգտա հարազատ հանգրվանը հոգուս...
Ճչացի անզոր ... չկար սիրտս վստահված սիրուս,
Որն անվերջ որոնում էր մոլորված հոգուս:

-Ա՜խ, ի՞նչ արեցիր մարդու զավակ,
Սիրտս կոտրեցիր դեռ սիրուց անհագ...
Ի՞նչ արեցիր սիրտս քեզ նահատակված,
Երբ տենչում էի, անսպառ, դեպի քեզ արբած...
Ա՜խ, ինչպես սիրտս կրքոտ ցած գցեցիր ձեռքերիցդ
Ու էսպես անտարբեր ինձ վանեցիր մտքերիցդ...
Ինչպե՞ս հավաքեմ սիրտս կոտրված,
Ու՞մ վստահեմ հոգիս վնասված...
Ինչպես գտնեմ հոգիս մոլորված երկնքում,
Խորտակված քո ջինջ ու սև աչքերում...

Ա՜խ, կուզենայի մի կում սեր խմել սիրո գավաթից
Ու դառնալ  նորից դահիճը սրտիս...
Սակայն հոգիս դեռ վիրավոր,
Փնտրում է սրտի ճամփան հեռավոր...


gldnkey [userpic]

(no subject)

ՍԵՎ ՔԱՄԻ




Բաց պատուհանից ներխուժող խիստ քամու սուլոցն արթնացրեց աղջկան:
Ճերմակ վարագույրը պար էր բռնել քամու հետ պատուհանի առաջ:
Աչքերը հառել էր առաստաղին ու անձայն լսում էր հին ժամացույցի կոպիտ վայրկյանահարվածները, որոնք այդ մութ սենյակի լռության միակ վկան էին՝ անդադար հաշվում էին լռության վայրկյաններն ու սպասում որևէ իրադարձությանը վկա լնելուն:
Աղջիկը, վերջապես վեր կացավ անկողնուց ու դանդաղ մոտեցավ պատուհանին: Երկար ու սպիտակ գիշերազգեստը թաքցնում էր աղջկա չափազանց բարակ ու սլացիկ մարմինը: Իսկ մինչև ուսերը թափված սև մազերը փորձում էին ծածկել աղջկա տխուր դեմքն ու կռիվ տալ ուժգին քամու հետ: Փորձեց փակել պատուհանը, սակայն ուշադրությունը գրավեց հսկայական լիալուսինը, որն աստղերի հետ ճամփա էր բռնել դեպի արևմուտք: Սակայն նրա կաթնագույն քողը, դեռ սփռված էր փողոցներում:
-Ա՜խ, լուսին, եթե կարողանայիր խոսել ինձ հետ...,- ասաց աղջիկը տխուր, խոր շունչ քաշելով:
Անթարթ նայում էր լուսնին ու կարծես փափագում էր լսել նարանից ինչ որ բան: Սակայն լուսինը լու՜ռ նայում էր աղջկան:  Փղձուկը խեղդում էր նրան, ուզում էր լաց լինել, բայց... չէր ուզում ամեն ինչ հիշել նորից ու նորից... Կարմրած աչքերի մեջ արցունքի տարափ էր...ու աչքերն արդեն հոգնել էին, ցավում էին...
Տոթ քամին, կարծես, ապտակեց աղջկան: Նա ստափվեց իր մտքերից ու առաջ բերելով գլուխը՝ վախվորիկ հայացքով փորձեց նայել բարձր լուսամուտից ցած: Դրսում ոչ ոք չկար, ամայի, լռություն: ՈՒզում էր դուրս ելնել ու պտտվել իր մենակության հետ, բայց արդեն ուշ էր:
 - Լուսի՜ն, ասա, ի՞նչ անեմ: Խնդրում եմ, լուսին, մի հեռացիր, խոսիր ինձ հետ...
Աղջիկա նուրբ, սպիտակ երեսը ողողում էին խոշոր արցունքները: Խորունկ ու մեծ աչքերը հոգնել էին արտասվելուց...
 - Ի՞նչ է, չէի՞ր տեսնում, որ խենթի պես էի սիրում նրան: Չէի՞ր տեսնում ինչ երջանիկ էինք մենք: Չէի՞ր տեսնում, որ դժբախտությունն էր մոտենում այդ խենթ գիշերվա մեջ: Չէ՞ որ դու ես գիշերվա արքան, ինչու՞ ոչինչ չարեցիր նրան մահի սառը ձեռքերից փրկելու համար:  Լուսի՜ն, ախ՜, իմ լուսի՜ն, ինչու՞ թողեցիր նրան, որ հեռանա ինձանից: Ինչ ՞անեմ ես հիմա առանց նրա, լուսի՜ն...
Աղջիկը նետեց իրեն անկողնու վրա ու սկսեց բարձրաձայն հեկեկալ:
Կարծես, կանգնեց ջամացույցի սլաքը...

Հանկարծ դադարեց նրա լացը: Դանդաղորեն նստեց անկողնու մեջ ու տարօրինակ հայացքով սկսեց ուսումնասիրել ձեռքերն ու մատները, որոնք այնքան նուրբ էին ու խնամված: Մատի վրա փայլում էր փոքրիկ, բայց գեղեցիկ ադամանդե մատանին:
Քամին նորից զարնեց դեմքին... աղջիկը գլուխը բարձրացրեց դեպի պատուհանը: Տարօրինակ ժպիտ առաջացավ նրա դեմքին... կարծես նոր միտք ծագեց նրա գաղափարներում:
-Քամի՜, դու ի՜մ քամի՜, չէ՞ որ դու պտտվում ես տեղեր, որտեղ մարդու շունչն անգամ չի եղել:  Տար ինձ քամի, խնդրում եմ, տար ինձ նրա մոտ, դու ամեն ինչ գիտես... տա՛ր ինձ նրա մոտ, վերցրու՛ այս ամենաթանկ իրն ինձ համար... այս ադամանդե մատանին՝ մեր սիրո խորհրդանիշն է այն, քեզ կտամ, ահա... մենակ տար ինձ նրա մոտ քամի , շա՜տ եմ խնդրում...

Աղջիկը վեր ցատկեց անկողնուց ու սլացավ դեպի պատուհանը....

Մի քանի րոպե անց` բարձր, կանացի  ճչոցն արթնացրեց ամբողջ թաղամասը:
Բարձրահարկ շենքի բակում տապալված էր մի կնոջ արնաթաթախ մարմին...



Քամին մեղմ շոյում էր աղջկա մազերն ու կարծես ասում "շ ՜շ՜ շ՜" ...

gldnkey [userpic]

(no subject)

ՀՈԳԵԿԱՆ    ՃԳՆԱԺԱՄ


Հենվել էր մի հաստաբուն ծառին ու վայելում էր բնության հանգստությունը: Աչքեռհ կարմրել էին արցունքներից ու ցավը դաջվել էր նրա սառը դեմքին:
Տախիծը պատմում էր նրա աչքերի մասին:
Բնության զարդերը փորձում էին ժպիտ պարգևել նրան, սակայն նա ժպտալ չէր ուզում; նա հանգիստ էր ուզում բնության գոգին ընկղմվել էր ուզում բնության մեջ ու անջատվել աշխարհից:

Արթնացավ մթության մեջ: Աչքերը մրմռում էին, գլուխը չափազանց ծանր էր թվում, կոկորդը խեղդում էր, սիրտը կծկված էր ու ցավում էր:
Չէր ուզում շարժվել տեղից, ուզում էր մնալ նույն տեղում, չտեսնել ոչինչ, չլսել ոչինչ ու միայն լաց լինել անսպառ:
Հիշողությունն իր միակ մտերիմ ընկերն էր: Խոսում, ծիծաղում, լռում, խորհում, տխրում և ուրախանում էին միմյանց հետ: Ա՜աաախ... ինչ լավ կլիներ անցայլում լինեի հիմա, ա՜աախ... եթե լիներ իրական ճամփա դեպի անցյալ...անվերադա՜րձ...կգնար դեպի մանկություն ու կմնար ենտեղ հավերժ...
Մանկություն...անհոգ, ծիծաղկոտ, խաղաղ, միամիտ ու ուրախ...

Փորձեց վեր կենալ տեղից...չստավցեց...մարմինը ցավում էր, հոգնած էր ու...չէր էլ ուզում շարժվեր:
Շուրջը նայեց...ոչինչ էլ չէր տեսնում: Դատարկություն, սարնություն, միայնակություն...
Փորձեց շոշափել  մթությունը: Պատ նկատեց կողքին: Այն շատ սառն էր...տարածեց մյուս թևը, որ շոշափի հակառակ կողմի մթությունը: Այդ կողմում էլ պատ էր ու նորից` սառը: Շուտով նկատեց, որ տեղավորված է մի փոքր, երկաթե, սառը տուփի մեջ: Սարսուռ զգաց, վախեցավ...բայց հետո նորից հանդարտվեց: Օտար չէր նրան նման զգացումն այլևս...կոփվել էր արդեն... միևնույնն է, ոչ ոք էլ չէր հանելու նրան այդ սառը տուփից:
Սոված էր սարսափելի...ոգու սով... խոսել էր ուզում, ծիծաղել, թռչկոտել, վայելել կյանքը:

- Ա՜աաաաաաաաաաաա.... - ամբողջ մարմնի ուժով բղավեց ու դողղացող ձերքերով ծածկեց արցունքոտ դեմքը:
Հանկարծ նկատեց, որ սառը պատերը կամաց-կամաց մոտենում են իրեն: Սկսեց ցատկոտել, ոտքերով հարվածել գետնին, բռունցքներով հարվածել երկաթե պատերին, ինքն իրեն աջ ու ձախ նետել, օգնություն կանչել, ուշադրություն աղերսել...
Չէ՜, չկար ոչ ոք, ոչ ոք չէր լսում նրան, ոչ ոք նրա համար ժամանակ չուներ, բոլորը զբաղված էին իրենց գործերով ու չէին ուզում նկատել նրան...նա ոչ ոքի չէր հետաքրքրում...
Սառ պատերն արդեն դիպչում էին մարմնին, նեղվածք էր, նա զգում էր իր իսկ շնչի տաք օդը...վախը պարուրել էր իրեն...սպասում էր ամենա սարսափելիին...
Հանկարծ զգաց, որ  ճոճվում է, շարջվում...այն երկաթե տուփը, որի մեջ նա էր` սկսեց ճոճվել...
Մի՞թե այդ տուփը կախվաց էր ինչ որ մի բարձր տեղից: Վեր նայեց:
Հանգստությունը մի անգամից գրավեց նրան, թուլացավ ամբողջությամբ. խաղաղությունն ու հանգստությունը թմրեցրին նրան...ա՜աա... ինչքան էր կարոտ մնացել այս զգացումին...ինչքան հանգիստ եր նա հիմա...
Աչքեր հառել էր վերև ու ժպտում էր... գլխավերևում փայլում էին աստղերը: Կաթնագույն լուսինը տարածել էր մութ երկնքում իր աստղալի քողն ու չանապարհորդում էր...
Սառը պատերը կանգ էին առել ու չէին շարջվում այլևս:
Հանկարց մի հսկայական ուժ` չափազանց մեծ արագությամբ նրան դուրս հանեց այդ սառը տուփից ու նետեց դեպի երկինք ու... ու... սկսեց սավառնել նա...այնքա՜ն թեթև էր նա, այնքա՜ն ուրախ, այնքան հանգի՜ստ ու խաղաղ...

***


- սա՜, այ սա՜ եմ ուզում ես, - շշնջացին նրա արցունքով ողողվաց շուրտերը:



***


Արագությամբ սավառնում էր տիեզերքում, ինչ խենթություններ ասես որ չէր անում, սլանում էր առաջ ու հանգստությունից, խաղաղությունից թուլացել էր ու ճախրում էր ինքնամոռաց, վայելում ամեն մի վայրկյանն ագահաբար:
Հանկարծ անկախ իր կամքից և ուժերից` կանգ առավ ու նույն անհոգությամբ, թեթևությամբ սկսեց օրօրվելով, շատ դանդա՜ղ իջնել դեպի երկիր:


***



Փափուկ, ճերմակ ու փոքրիկ բմբուլն օրօրվելով իջավ նրա դեմքին: Աչքերը շատ դանդաղորեն ու ծանրորեն բաց արեց, մի խո՜ր շունչ քաշեց ու շշնջաց
- Տար ինձ նորից տիեզերք, խնդրու՜մ եմ, տար ինձ էնտեղ ու մի բեր ետ, աղերսում եմ:



gldnkey [userpic]

(no subject)

APRIL 24, 1915



Ամեն տարի Ապրիլի 24-ին վերհիշում ու վերապրում ենք այն դժբախտ ու տառապալից օրերը, երբ անմարդկայնաբար դաժանության սև գիրկն են նետել հայ ժողովրդի մի հսկայական մաս: Երբ նվաստացվել ու առգրավվել  է մի ամբողջ ազգություն...

* Ամեն տարի այս օրն է, որ ժամանակավոր քուն մտած ատելությունն ու ոխերիմությունն են արթնանում, լցվում են մեր երակներն ու եռալով՝ ագահաբար  ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ոռնում...պահանջում...
* Ամեն տարի այս օրն է, որ հայ ազգը վերածվում է սոված ու գազազած գայլերի ոհմակի, որի աչքերում կրակ է բոցկլտում, որը թշնամի գաճաճների արյունն է ուզում խմել մինչև վերջին կաթիլն ագահաբար...
* Ամեն տարի այս օրն է, որ մոռանում ենք առաջինը որդեգրած Քրիստոնեական հավատքը մեր ու բարձր ճչալով՝ դեպի ոխերիմություն, թշնամությունն ենք շտապում...
* Ամեն տարի այս օրն է, որ հայը անհուսության մեջ հույս է փնտրում և մթության մեջ՝ լույս...


- Ե՞րբ պետք է վերջ դրվի այն ցավերին, որ հայ ազգը, տարիներ շարունակ, կրում է իր սրտում և ամեն տարի այս օրը՝ հին վերքից արյուն քամում...
- Ե՞րբ պերք է ազատվենք տարիների թշնամանքից ու ոխերիմությունից, որ բույն են դրել մեր հոգում, արմատավորվել՝ մեր սրտերում...
- Ե՞րբ պետք է հայտնվի այն լույսի շողը, որ կսփռվի  մեր երկրի վրա ու կվարձատրի արդարությամբ՝ ի դեմ թշնամուց կտակված այս անվերջանալի, սուր ցավը, որ կրում ենք մեր սրտերում, ի դեմ այն կորուստի, որ տանջում է մեզ շարունակ...

Չէ՜, մոռանալ պետք չէ, միայն ներել է պետք ու հիշել՝ որ վրիժառության ճամփեքն այս անգամ կտանեն մեր փոքրիկ ժողովրդին հոգեկան կործանման...

gldnkey [userpic]

(no subject)

March 12th, 2007 (11:27 pm)

***


Երբ խոնարհ աչքերդ դանդա՜ղ բարձրացան ու իմ դառը հայացքին հանդիպեցին՝ սիրտս թրթռաց, մարմինս թմրեց, հոգիս մարել էր ուզում... մոռացա խոսքս, որը անհամբեր սպասում էր այդ հայացքին՝ հոգուց բխած բառերն անընդմեջ կրկնելու համար, կարոտը փարատելու համար...
Չէի ուզում հեռացնել անկուշտ հայացքս քո ջինջ ու մեծ աչքերից, որտեղ ծվատված հոգիս հանգրվան էր գտել...
Լուռ ու թախծոտ աչքերդ ինչ որ բան էին խոսում, պատասխան փնտրում իմ դառը հայացքում, որը չէր կարողանում թաքցնել անհանգստությունն ու տառապանքը...
Լռում եմ... փորձում եմ ագահաբար կուլ տալ քո ամեն մի ծանր արտաշունչն ու պահել այն իմ մեջ, պահե՜լ, հիշել այն հավերժ...
Պարուրել է հոգիս քեզ իր անհագ զգացումով, մարմինս քեզ է տենչում, գրկել եմ ուզում, պինդ կրծքիս սեղմել եմ ուզում, տառապանքն ու ցավդ քեզանից խլել եմ ուզում, հեկեկալ եմ ուզում... շուրթերս քեզ համբուրել են ուզում ու մեռնել եմ ուզում  համբույրը շուրթերիս...
Տխրեցին աչքերդ...գիտեմ՝ ուզում ես հեռանալ ինձանից...բայց սպասի՜ր, դեռ չեմ հագեցել քո սիրուց, դեռ շատ խոստումներ ունեմ քեզ համար, դեռ պետք է երջանկության թևերով թռչկոտենք անվերջ, սավառնե՜նք կապույտ երկնքում ու նոր մեռնե՜նք միասին...
Աչքերդ խամրում են...սառնությունն ու խավարն է տիրում քո այդ ծով կայտառ աչքերին...ա՜խ, ինչքան է ցավում մարմինս, հոգիս...կործանվեի՜ քո աչքերում անվերադարձ ու միասին բռնեինք ազատության ճամփան...
Աչքերդ հառել ես ինձ ու արդեն հանձնել վերջին շունչդ, որը դեռ պահում եմ իմ կրծքավանդակում: Ա՜խ, եթե կարողանայի շունչդ, գոնե, պահել ինձ...չեմ ուզում թողնել, որ հեռանա ինձանից, թող տանի ինձ, թող հուշի ինձ ճամպադ բռնած...
Աչքերդ հառել ես ինձ վրա ու անզգա պառկել...
Հեռացել է հոգիդ, թողնվել է մարմինդ հողին, շունչդ՝ ինձ ... դեռ պայքարում եմ դրա համար ու սպանում` մարմինս...
Նայում եմ սառը մարմնիդ, ջինջ աչքերիդ վերջին անգամ... ա՜խ, հույս եմ դեռ ենտեղ տեսնում...գալիս եմ սիրելի'ս, շունչդ եմ քեզ բերում...

gldnkey [userpic]

(no subject)

March 12th, 2007 (11:26 pm)

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Ծանր վերքս դեռ ճնշում, թուլացնում էր մարմինս, սիրտս՝ ցավում էր...
Շունս կողքիս էր ու չէր հեռանում: Կծկվել էր կողքս ու անվերջ ձեռքս էր լիզում, արցունքներս մաքրում, վերքիս ցավն էր թեթևացնում, հանգստացնում...

Ինչո՞ւ այն ցավը, որ մարդիկ են փոխանցում միմյանց անվերջ՝ անբուժելի վերքի է վերածվում ու չի բուժվում կրկին մարդկային ուժերով: Այն մնում է սրտում, հոգում, հուշերում... տանջում անվերջ, պտտվում ու եփվում գաղափարներում, մտքերում...վերածվում մի հսկա լավայի ու սպասում, անհամբեր, դուրս պրծնելուն... մեկ ուրիշին այրելուն, վնասելուն...
Պայքարում ես հուշերիդ հետ, փորձում ջնջել դրանք, ուզում ես բժշկել դատողությունդ, ինքդ՝ քեզ, վերքերը հոգուդ առողջացնել ես ուզում...չէ՜, չկա դեղորայք դրան...վաղ, թե ուշ՝ լավան սկսում է նորից իր եփը...խեղդվում ես վիրավորանքից, ուզում վրիժառու լինել...պայքարում ես, պայքարո՜ւմ... ու հանկարծ աննկատ՝ նորից պարտվողի աստիճանին իջնում՝ դատարկում չար խոսքն ու հետո հիշում պայքարի մասին...
Ներել...սակայն ինչպե՞ս մոռանալ, ապրել...սակայն ինչպե՞ս ապրել առանց հիշելու...
Հավերժ պայքար է մեր կյանքը...պայքար հոգու-մարմնի, գաղափարների միջև...

Ցա՜վ, տանջո՜ւմ ես հոգիս ծարավ...ծարավ՝ հանգստի, խաղաղության, սիրու, վստահության ու սրբության...
Թո՛ղ ինձ, ազատի՜ր ինձ քո վրիժառու, չար կապանքներից: Նետի՛ր ինձ փոսը թշվառության, խլիր ունեցվածքը կյանքիս, բայց
բաց ճամփաս որ կերակրեմ սուրբ հացով աղքատիկ հոգիս, վերադարձրու գանձերս նվիրական՝ խաղաղությունը  հոգուս, խղճի բաբախյունը սրտիս, արթուն ու բարի խոսքը մտքիս...

< back | 0 - 10 |